«Զենիթի» պաշտպան Նուրալի Ալիպը հայտնվել է «Ռեալի» տրանսֆերային թիրախում, հավաստիացնում է Tengri Sport-ը:
24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալի» գլխավոր սկաուտ Ջունի Կալաֆատը:
Ալիպը «Զենիթում» հանդես է գալիս նախորդ տարվա փետրվարից և անցկացրած 48 խաղում աչքի չի ընկել գոլային գործողություններով:
Transfermarkt-ը 3 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: