Relevo. Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դե լա Ֆուենտեն ծրագրում է Բրահիմին մարտ ամսին հրավիրել ազգային թիմ:
Չնայած Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է պայքարել ֆուտբոլիստի համար, այնուամենայնիվ, կիսապաշտպանն այրվում է «կարմիր ֆուրիայում» ելույթ ունենալու ցանկությունից:
Հայտնի է նաև այս թեմայով «Ռեալի» դիրքորոշումը. ակումբում ցանկանում են, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Բրահիմին այնքան ուշադրություն դարձներ, որքան Յամալին, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ առաջնային նպատակներ են Մարոկկոյի համար: