«Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն ենթադրում է, որ ոչ ոք չի համարձակվում պատասխանել «Ռեալի» բրազիլացի հարձակվողներ Վինիսիուս Ժունիորի և Ռոդրիգոյի «սադրանքներին»:
«Վինին և Ռոդրիգոն շատ են խոսում և ծաղրում այլ ֆուտբոլիստների, սակայն ոչ ոք այդ մասին չի բարձրաձայնում: Այնուամենայնիվ, պատասխանելու դեպքում ամբողջ աշխարհը գիտի՝ ինչ տեղի կունենա այդ ֆուտբոլիստների հետ»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Football Tweet-ը:
22-ամյա Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից: Այս մրցաշրջանում նա մասնակցել է Պրիմերայի 16 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Վինիսիուսը 2018 թվականից է պաշտպանում «Արքայական ակումբի» գույները և Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 խաղում խփել է 4 գոլ: