Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում կայանալիք հանդիպումը, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով, խորվաթ ֆուտբոլիստը բաց է թողել այսօրվա մարզումը՝ ձախ ոտքում զգացած անհարմարության պատճառով։ Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից էլ պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը։