• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բեյլ. «Վստահ եմ, որ Ռոնալդուն հիանալի իրեն կդրսևորի ՄՅՈՒ-ում»

Լուրեր

Բեյլ. «Վստահ եմ, որ Ռոնալդուն հիանալի իրեն կդրսևորի ՄՅՈՒ-ում»
08.09.2021
2319 0
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին։

«Ես վստահ եմ, որ նա հիանալի իրեն կդրսևորի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ավելի վաղ նա դա արդեն ապացուցել է Պրեմիեր լիգայում, նա ճանաչում է առաջնությունը։ Նա անհավանական ունակություններ ունի ու մշտապես ցանկանում է գոլեր խփել։

Վստահ եմ, որ նա արագ կհարմարվի, լավ խաղ կցուցադրի ու շատ գոլեր կխփի։ Անհամբերությամբ եմ սպասում նրա նորամուտին»,- Բեյլի խոսքն է հաղորդում Sky Sports-ը։


Ամենակարդացված