Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման Իսրայելի հետ կոնֆլիկտում աջակցել է Պաղեստինին:
Պաղեստին-Իսրայել կոնֆլիկտը սրվել է հոկտեմբերի 7-ին, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հարձակում է գործել:
Իսրայելում զոհվածների թիվը հասել է 1400-ի, ավելի քան 3500 մարդ վիրավորվել են: Գազայի հատվածում հարվածների հետևանքով մահացել է 2600 պաղեստինցի, 9200-ը վիրավորվել են: ՀԱՄԱՍ-ը 155 մարդու գերի է պահում:
«Մենք աղոթում ենք Գազայի բնակիչների համար, որոնք կրկին դարձել են անարդար ռմբակոծությունների զոհը»,- գրել է «Ալ Իթիհադի» հարձակվող Բենզեման:
«Դու անբարոյականի որդի ես»,- ի պատասխան գրել է Իսրայելի հավաքականի նախկին դարպասապահ Դուդու Ավաթը՝ եբրայերենով, ֆրանսերենով, անգլերենով, արաբերենով և իսպաներենով: