Marca պարբերականի հաղորդմամբ՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ղեկավարությանը խնդրել է գնել Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերային իրավունքները։
«Ռեալը» երկար ժամանակ է, ինչ հետևում է պաշտպանի ելույթներին, սակայն հետաքրքրությունն ավելի մեծացավ, երբ Ռյուդիգերը լավ հանդես եկավ ՉԼ-ի քառորդ եզրափակիչում «սերուցքայինների» դեմ կայացած մրցավեճում։
«Ռեալը» Էդեր Միլիտաոյին ու Դավիդ Ալաբային փոխարինողներ չունի և ակումբը ամեն անգամ խնդիրների առջև է կանգնում, երբ նրանք հասանելի չեն։
Ամռանը Ռյուդիգերն ազատ գործակալ կդառնա և կկարողանա անվճար միանալ «Ռեալին»։