«Նյուքասլի» ավագ, եզրային պաշտպան Կիրան Տրիպյեն խոսել է Անգլիայի հավաքականում իր թիմակից, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին:
«Նման երիտասարդ տարիքում այն որակը և ագրեսիան, որ նա ունի՝ վախեցնում է:
Դուք տեսնում եք, որ նա ազատ է խաղում: Ֆուտբոլիստները, որոնց հետ նա խաղում է՝ նրան ավելի լավն են դարձնում: Վախենալու է, որ նա ընդամենը 20 տարեկան է»,- Տրիպյեի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել «Բորուսիայից»՝ 2023 թվականի հուլիսին: Տրանսֆերի արժեքը կազմել է 103 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: