«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է թիմի կիսապաշտպան Իսկոյի խաղի մասին:
«Նրա դիրքում մենք փոխարինող չունենք, և ես նրան տեսնում եմ ֆիզիկապես պատրաստ ոչ միայն գրոհներ կառուցելու, այլ նաև քանդելու հարցում: Նա իրենից ավելի շատ մեծ խնդիր ներկայացնում է հինգշաբթիից կիրակի, քան թե կիրակիից հինգշաբթի: Դա շատ խաղաժամանակ է, բայց մենք զգում ենք նրա կարիքը:
Իսկոյի վերադարձը հավաքակա՞ն, ես առանձնապես չեմ խորացել այդ թեմայով, կա մասնագետ, որը զբաղվում է հրավերներով: Ես գոհ եմ «Բետիսի» Իսկոյից: Հնարավոր է՝ շատերը կարծում էին, որ նրա կարիերան ավարտված է, բայց ինձ 3 րոպե պահանջվեց, որ հեռախոսով հասկանամ՝ նա այնպիսին է, ինչպիսին «Մալագայում» էր 10 տարի առաջ»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին Իսկոն «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել էր «Սևիլիա» և 5 ամիս անց մարզական տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով խզել պայմանագիրը:
2023 թվականի հուլիսին Իսկոն միացել էր «Բետիսին»: Իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպման, դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: