Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն խոսել է Կարիմ Բենզեմայի և Լուկա Մոդրիչի մասին:
«Իհարկե, մենք վշտացած էինք, որ Բենզեման հեռացավ: Ինձ համար նա աշխարհի լավագույն «9» համարն է, բայց կյանքը շարունակվում է, հիմա մենք կրկին պետք է կառուցենք մեր խաղը:
Մոդրիչը շատ փորձառու ֆուտբոլիստ է և պարզապես լավ մարդ: Նա շատ է խոսում մեզ հետ: Մարզումներից հետո նա մնում է, որ խոսի բոլորի հետ: Նա իր փոքրիկ ծիսակարգն ունի:
Աշխարհի լավագույն ֆուտբոլի՞ստը, ես կարծում եմ՝ Վինիսիուս Ժունիորը»,- Միլիտաոյի խոսքը մեջբերում է Marca-ն: