Relevo. Պերեսը սիրում է Վինիսիուսին և Ռոդրիգոյին: «Ռեալի» նախագահը բրազիլացիներին համարում է «երազանքների դուետ» և նա ցանկանում է, որ նրանք մեկնարկային կազմում լինեն յուրաքանչյուր մեծ խաղում:
Նաև Պերեսը տանել չի կարողանում, որ Կամավինգան խաղում է պաշտպանության ձախ եզրում, քանի որ մադրիդցիների ղեկավարը կարծում է, որ ֆրանսիացին անօգուտ է այդ դիրքում:
Իր մտքերի մասին Պերեսն անձամբ է հայտնում Անչելոտիին կամ միջնորդների միջոցով: Այդ պատճառով էլ իտալացին պետք է բալանսավորի և ոսկե միջինի գտնի իր նախասիրությունների և Պերեսի ճաշակի միջև: