Դավիդ Ալաբայի տրանսֆերային իրավունքը ցանկացել է գնել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը:
Okdiario-ի հաղորդմամբ՝ «Ռեալին» տեղափոխության դիմաց առաջարկվել է 40 մլն եվրո, իսկ պաշտպանին՝ տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ:
Այնուամենայնիվ, ո՛չ մադրիդյան ակումբը, ո՛չ Ալաբան չեն ցանկացել անգամ դիտարկել այս առաջարկը: