Լուրեր

Էնդրիկը, բարեբախտաբար, խուսափել է ոտքի կոտրվածքից
04.09.2023
2166 0

Բրազիլիայի առաջնության 22-րդ տուրում «Պալմեյրասի» ֆուտբոլիստ Էնդրիկը, որը 18 տարեկան դառնալուց հետո կմիանա Մադրիդի «Ռեալին», բարեբախտաբար խուսափել է ոտքի կոտրվածքից «Կորինտիանսի» դեմ խաղում: 

17-ամյա հարձակվողը փոխարինման է մտել 85-րդ րոպեին: Խաղավերջում նա շարունակել է իր թիմի գրոհը, որը կանոնների շատ կոշտ խախտմամբ կասեցրել է «Կորինտիանսի» ֆուտբոլիստ Մայկոնը: Վերջինը կարմիր քարտ է ստացել այս խախտման համար, իսկ Էնդրիկը, բարեբախտաբար, խուսափել է ծանր վնասվածքից:

«Շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի և իմ կյանքում բոլոր փրկությունների համար, Եփեսացիս 6»,- Ինստագրամում գրել է Էնդրիկը:





Fenomeno, Realmadrid.am