Լուրեր

Անչելոտիի ծրագիրը
17.08.2023
2562 0

Marca. Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան և Վալվերդեն առանցքային դեր են խաղալու Անչելոտիի համար: Կիսապաշտպանները պետք է կարողանան ծածկել խաղադաշտի յուրաքանչյուր սանտիմետր և խորություն հաղորդել կազմին՝ թույլ տալով վստահորեն դուրս գալ հարվածային դիրք:

Նման խորությունն ապահվելու համար 64-ամյա մասնագետն օգտագործելու է Ֆրանի և Կարվախալի ֆիզիկական տվյալները: Եզրային պաշտպաններն ակտիվորեն միանալու են գրոհներին, ինչը Վինիսիուսին ու Ռոդրիգոյին թույլ կտա ավելի ազատ գործել:

Բրազիլացիները պետք է աշխատեն մրցակցի կենտրոնական պաշտպանների հետ՝ հնարավորություն տալով Բելինգեմին ավելի մոտ գտնվել մրցակցի տուգանային հրապարակին: