Սեպտեմբերի 28-ին կատալոնական «Բարսելոնային» պաշտոնական մեղադրանք է առաջադրվել Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեյրային կաշառելու գործով:
The Telegraph-ի հաղորդմամբ՝ գործը կարող է անգամ հասնել ընդհուպ մինչև «Բարսելոնայի» անհետացումը ֆուտբոլային քարտեզից:
«Մեղքն ապացուցվելու դեպքում հանցագործները կարող են ազատազրկվել 3-ից 6 տարով, իսկ «Բարսելոնան» կարող է հեռացվել պրոֆեսիոնալ ֆուտբոլային գործունեությունից, ինչին, ամենայն հավանականությամբ, կհաջորդի 124-ամյա ակումբի սնանկացումը»:
Ավելի վաղ հաղորդվում է, որ կատալոնական ակումբը դեռ պաշտոնապես չի ծանուցվել մեղադրանքի գործով: