Գուտի. «Ես ցանկանում եմ, որ Մբապեն խաղա «Ռեալ Մադրիդում»: Ակումբը չի կարող հրաժարվել նրանից և փակել նրա առաջ դռները:
Այնուամենայնիվ, եթե նա նոր պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ, դա ցույց կտա, որ նա ընտրել է փողը: Այս պարագայում մադրիդցիները պետք է հայացքն ուղղեն Հոլանդի ուղղությամբ:
Չեմ լսել, որ Մբապեն հրապարակային հայտարարի՝ «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին, չնայած այլ ֆուտբոլիստներ բազմիցս այդպես վարվել են»: