«Նապոլիի» վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի և նախկին ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուի ու Գուտիի մասին:
«Ռոնալդուն իմ կուռքն է, թեպետ առաջինը եղել է Մադրիդի «Ռեալի» Գուտին: Երբ ֆուտբոլ էի խաղում Թբիլիսիի փողոցներում, մշտապես հագնում էի նրա անունով սպիտակ մարզաշապիկ»,- Corriere dello Sport-ը մեջբերում է Կվարացխելիայի խոսքը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Կառլո Անչելոտին նրան «յուրահատուկ ֆուտբոլիստ» է անվանել, վրացի կիսապաշտպանն ասել է. «Անչելոտին ինձ յուրահատու՞կ է անվանել: Հիանալի զգացողություն է, նա ինձ ուրախացրեց: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում նրան»:
21-ամյա ձախ վինգերը «Նապոլիի» շարքը համալրել է այս տարվա հուլիսին Բաթումի «Դինամոյից»: Ա Սերիայի այս առաջնությունում Կվարացխելիան անցկացրել է 8 խաղ, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:
Fenomeno, Realmadrid.am