Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը՝ «Կաստիլյան», մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով «Միրանդեսի» հետ ու հաղթելով 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլն 85-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով խփել է Զինեդին Զիդանի որդին՝ Տեո Զիդանը:
Զիզուին հիացրել է որդու խփած գեղեցիկ գոլը. նա այդ գոլի տեսանյութը հրապարակել է իր ինստագրամյան էջի Stories բաժնում:
Հավելենք՝ Տեո Զիդանը 21 տարեկան է, ամբողջ կարիերան անցկացրել է մադրիդյան գրանդի համակարգում, երկրորդ թիմի անդամ է 2021 թվականից:
Fenomeno, Realmadrid.am