«Բարսելոնան» ներկայացրել է գալիք մրցաշրջանի համար նախատեսված երկրորդ մարզաշապիկը: Հետաքրքիր է, որ կատալոնական ակումբի արտագնա մարզաշապիկը գրեթե ամբողջությամբ սպիտակ է՝ «Ռեալի» ավանդական գույնին համահունչ: Բարեբախտաբար, շորտերը կապույտ են:
Թվիթերում մեծ թվով օգտատերեր քննադատության են ենթարկել կատալոնական ակումբին հիմնական մրցակցին նմանվելու համար: Ստորև ներկայացնում ենք դիտարկումներից մի քանիսը:
«Չեմ կարող պատկերացնել «Մադրիդը» կապտանռնագույն հագուստով: Խորհրդանիշները չպետք է վաճառվեն մարքեթինգի կամ փողի համար»:
««Բարսան» ցանկանում է սպիտակ մարզաշապիկ հագնել՝ տեսնելու համար՝ արդյոք կարո՞ղ է որոշակի հաջողություններ գրանցել Չեմպիոնների լիգայում»:
««Բարսան» այսպիսի քայլի է գնացել, որպեսզի Լա լիգայի մրցավարները, սպիտակ մարզաշապիկը տեսնելով, 11-մետրանոց նշանակեն»:
Fenomeno, Realmadrid.am