Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է այս ամառ փոխել ակումբը, հայտնում է AS-ը։
26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով Լա լիգան ներկայացնող երկու ակումբ է հետաքրքրված՝ «Ատլետիկոն» ու «Բետիսը»։
Ասենսիոյի պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Transfermarkt-ը 40 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։
2021/22 մրցաշրջանում նա «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 42 խաղի, խփել 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։