Ge Globo. Անչելոտին 2024 թվականին կդառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Որոշումը կայացված է իտալացու կողմից՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպելուց հետո:
«Ռեալ Մադրիդը» նույնպես տեղեկացված է: Պաշտոնական հայտարարությունը կլինի 2024 թվականի հունվարին:
UOL Esporte. Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ռեալից» հարցում է անցկացրել, թե արդյոք կարո՞ղ է Անչելոտին ամռանը գլխավորել ազգային թիմը, բայց «սերուցքայինները» բացասական պատասխան են տվել: Իտալացին կմիանա Բրազիլիային 2024 թվականին: