Լուրեր

«Ռեալը» կվարձակալի 33-ամյա Խոսելուին
30.05.2023
4352 0

«Էսպանյոլի» հարձակվող Խոսելուն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը:

Marca-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը մտադիր է մեկ մրցաշրջանով վարձակալել ֆուտբոլիստին և կվճարի ամբողջ աշխատավարձը:

Հաղորդվում է, որ 33-ամյա Խոսելուն ամռանը «Ռեալի» հարձակման գծի մի քանի համալրումներից մեկն է լինելու: «Արքայական» ակումբը հարձակման գծի ֆուտբոլիստներ է փնտրելու, քանի որ Ասենսիոն, Մարիանո Դիասը և Էդեն Ազարը մոտ են հեռանալուն:

2022/23 մրցաշրջանում Խոսելուն Լա լիգայում մասնակցել է 34 խաղի, խփել 16 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: