«Ռեալը» ծրագրում է երկարաձգել թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ գործող պայմանագրի ժամկետը, հաղորդում է AS-ը։
Կողմերն արդեն բանակցություններ են վարում պայմանագիրը ևս երկու տարի երկարաձգելու հարցում։
35-ամյա ֆուտբոլիստի՝ մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։