Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Լևանտեին»։
9-րդ րոպեից սկսած, «Լևանտեն» թվային առավելություն ուներ, քանի որ խաղադաշտից հեռացվել էր Էդեր Միլիտաոն։
Վերջին 4 խաղերից 3-ում մադրիդյան ակումբը պարտվել է՝ բոլոր մրցաշարերում։ Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Զինեդին Զիդանի սաները զիջել էին «Ատլետիկին» (1-2) Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում, իսկ հունվարի 20-ին՝ «Ալկոյանոյին» (1-2), երկրի գավաթի խաղարկության շրջանակներում։