Daily Mail-ի տեղեկություններով, Մարիանո Դիասը դարձել է «Վեսթ Հեմի» տրանսֆերային նպատակը։
27-ամյա ֆուտբոլիստը նաև «Վեսթ Բրոմին» էր հետաքրքրել, բայց նախընտրում է միանալ Դևիդ Մոյեսի թիմին, քանի որ թիմի խաղաոճն իրեն ավելի հոգեհարազատ է համարում։
Յովիչի անունը նույնպես կապում են «Վեսթ Հեմ» տեղափոխության հետ, բայց Մարիանոն ավելի հասանելի տարբերակ է ու 20 մլն ֆունտ է գնահատվում։
Մարիանոն «սերուցքայինների» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման՝ վերջին երկու խաղերում ստանալով ընդամենը 16 րոպե խաղաժամանակ։