• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • ՉԼ-ի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն

Լուրեր

ՉԼ-ի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն
12.05.2023
3395 0

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն՝ կապված Թուրքիայում նախագահական ընտրությունների հետ:

2023 թվականի հունիսի 10-ին մրցաշարի եզրափակիչը պետք է կայանա Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտում:

Այնումենայնիվ, Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը պետք է կայանա մայիսի 17-ին և ՈւԵՖԱ-ն զգուշանում է, որ կարող են լինել անկարգություններ:

Daily Mail-ի լրագրող Մեթ Հյուզի հաղորդմամբ՝ կազմակերպությունը ոչ պաշտոնական հայտ է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հանդիպումը Լիսաբոնի «Էստադիու դե Լուշ» տեղափոխելու համար:

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վայրի փոփոխությունը համարում է ոչ ցանկալի, քանի որ եզրափակիչը Ստամբուլից արդեն երկու անգամ տեղափոխվել է՝ 2020 և 2021 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այնուամենայնիվ, այս տարբերակը կրկին կիրառելը բացառված չէ:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ (1-1), իսկ «Ինտերը» հաղթել է «Միլանին» (2-0):