Մայիսի 11-ին «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան դարձավ 31 տարեկան:
Մադրիդյան ակումբի կիսապաշտպաններ Լուկաս Վասկեսն ու Մարկո Ասենսիոն բելգիացի դարպասապահին շնորհավորել են՝ Instagram-ի story բաժնում տեղադրելով ընձուղտի նկար:
Հիշեցնենք, որ Կուրտուան իր բարձր հասակի շնորհիվ է «վաստակել» այդ մականունը: