Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ասթոն Վիլան» ծրագրում է ուժեղացնել իր կազմը և տարբերակներից մեկը «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն է:
27-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է ակումբի մարզական տնօրեն Ալեմանին ու թիմի գլխավոր մարզիչ Էմերին:
Ասենսիոն դեռ նոր պայմանագիր չի կնքել «Ռեալի» հետ և «Ասթոն Վիլան» ցանկանում է օգտագործել շանսն ու տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել նրան, ինչը երկու անգամ ավելի է, քան նա ստանում է մադրիդյան ակումբում: