«Ռեալը» բանակցություններ է վարել «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով, մադրիդյան ակումբը 48-ամյա արգենտինացուն դիտարկում է որպես Զինեդին Զիդանին փոխարինողի։ Հաղորդվում է, որ «սերուցքայինների» ղեկավարությունը հավատում է Մյունխենգլադբախի «Բորուսիային» հաղթելուն ու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալուն, բայց ցանկանում է ապահովագրել իրեն։
Պոչետինոն «Տոտենհեմը» լքել է 2019 թվականի նոյեմբերին։ Թիմի հետ նա կարող է հասցնել մինչև ՉԼ-ի եզրափակիչ (2018/19), որտեղ զիջել է «Լիվերպուլին» (0-2):