Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի մասին։
«Դիբալան համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Թոփ ակումբները պետք է խաղադրույք կատարեն նրա վրա, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ է կատարվում մարդկանց գլխում։
Դիբալան հիանալի հարձակվող է։ Ինչպես ասում են Պորտուգալիայում՝ նրա առջև դռները միշտ պետք է բաց լինի»,- Կառլոսի խոսքն է հաղորդում Football Italia-ն։
Ավելի վաղ «Յուվենտուսը» հաստատել էր, որ Դիբալան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա։ Դիբալան «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։