Վերջին մի քանի ամիսներին «Ռեալի» պաշտպան Նաչոն ոչ մեկ անգամ խոսել է իր ապագայի մասին:
Սկզբում նա հայտարարել էր, որ իրեն չի զգում «Ռեալի» կարևոր ֆուտբոլիստ՝ ակնարկելով, որ ամռանը հեռանալու է մեծ հավանականությամբ:
Բայց 2023 թվականից սկսած իրավիճակը փոխվել է և հիմա 33-ամյա պաշտպանը մտադիր է կարիերան շարունակել հարազատ թիմում:
Ֆուտբոլիստի ցանկությունը համընկնում է ղեկավարության ցանկության հետ, որը մտադիր է Նաչոյին առաջարկել 1+1 սխեմայով պայմանագիր: Նման պայմանագիր առաջարկվել է նաև Ռամոսին:
Բայց Նաչոն ցանկանում է ակումբի առաջարկը ընդունելուց առաջ հստակ իմանալ, թե ինչ է իրեն սպասվում ակումբում: