Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
AS-ի հաղորդմամբ, եթե «Չելսին» ստիպված լինի ֆուտբոլիստների վաճառել՝ համապատասխանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին, ապա մադրիդցիները կարող են օգտվել իրավիճակից ու փորձեն թիմ հրավիրել ոչ միայն Ռիս Ջեյմսին, այլ նաև Հավերցին:
«Ռեալն» արդեն փորձել է թիմ հրավիրել կիսապաշտպանին, երբ նա ելույթ էր ունենում «Բայերում»:
Ընթացիկ մրցաշրջանում Հավերցը մասնակցել է ԱՊԼ-ի 26 խաղի, խփել 7 գոլ: