Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան մարտի 29-ից մարզվում է սովորական ռեժիմով, հայտնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը:
Դարպասապահը ժամանակից շուտ հեռացել էր Բելգիայի հավաքականի ճամբարից մկանային լարվածության պատճառով և բաց էր թողել Շվեդիայի (3-0) ու Գերմանիայի (3-2) դեմ խաղերը: Այնուամենայնիվ, բուժզննումը ցույց է տվել, որ խնդիրն աննշան է և ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջական մարզման:
«Ռեալ Մադրիդը» Իսպանիայի առաջնությունում 12 միավոր է հետ մնում «Բարսելոնայից», սակայն Իսպանիայի գավաթը նվաճելու շանսեր պահպանում է:
Առաջին խաղում «սերուցքայինները» սեփական խաղադաշտում 0-1 հաշվով պարտություն էին կրել «Բարսելոնայից», իսկ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին: