Կիլիան Մբապեն կարող է մնալ ՊՍԺ-ում՝ Էդինսոն Կավանիի ռեկորդը գերազանցելու համար։
23-ամյա ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ Լիգա 1-ի 26-րդ տուրում «Սենտ Էտիենի» դեմ կայացած խաղում (3-1) և հիմա փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում Զլատան Իբրահիմովիչի հետ կիսում է երկրորդ հորիզոնականը՝ 156-ական գոլ։ Ավելի շատ գոլ միայն Էդինսոն Կավանին է խփել՝ 200։
Խաղից հետո Մբապեն խոսել է այդ մասին. «ՊՍԺ-ի լավագույն ռմբարկուի կոչումն անտեսել չի կարելի»։
El Chiringuito TV-ի հաղորդմամբ՝ Կիլիան կարող է երկարաձգել ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը՝ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն դառնալու համար։
Հիշեցնենք, որ նրա ծառայություններով Մադրիդի «Ռեալն» է հետաքրքրված։