Նաչո. «Մրցաշրջանի սկզբում ես ինձ այդքան էլ լավ չէի զգում, քանի որ արժանի չեմ թիմում այդպիսի կարգավիճակին: Իմ ապագայի հարցը բաց է մնում:
Ղեկավարությունը ասել է ինձ, որ եթե ցանկանամ նոր պայմանագիր կնքել, ապա կանենք դա, բայց ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Դա կլինի և անձնական և ընտանեկան որոշում»:
Կլոպ. «Նաչոն խաղադաշտ մտավ ու սուպերհանդիպում անցկացրեց: Ալաբան թոփ ֆուտբոլիստ է, բայց ես կարծում եմ, բոլորս տեսանք, թե ինչի հաշվին է Նաչոն այսքան երկար տարիներ խաղում «Ռեալում»:
«Լիվերպուլի» դեմ խաղը 300-րդն էր Նաչոյի համար հարազատ ակումբի կազմում: