Երեքշաբթի Թոնի Կրոսը բաց է թողել «Ռեալի» վերջին մարզումը: DAZN-ի լրագրող Սերխիո Կիրանտեի հաղորդմամբ՝ կիսապաշտպանը ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի:
Նախորդ շաբաթ գերմանացին մասնակցել էր ակումբի բոլոր մարզումային գործընթացներին և անգամ գոլ էր խփել «Լեգանեսի» դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ:
Այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 խաղի, խփել 1 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում:
«Ռեալը» ԱԱ-ով պայմանավորված դադարից հետո առաջին խաղն առաջնությունում կանցկացնի 9 օր անց: Մրցակիցը «Վալյադոլիդն» է: