«Ռեալը» մտադիր է երկարաձգել թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ գործող պայմանագրի ժամկետը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմայի տեղեկություններով, մոտակա շաբաթներս մադրիդցիները մտադիր են մինչև 2023 թվականը նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացուն։ Տարաձայնություններ չկան, քանի որ կողմերի միջև լավ հարաբերություններ են ձևավորված։
Բենզեման մինչև 2022 թվականը «Ռեալի» հետ գործող պայմանագիր ունի։ Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը 22 գոլի գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի 33 խաղում։