• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուսի փաստաբանները Nike-ից հրաժարվելու ուղիներ են փնտրում

Լուրեր

Վինիսիուսի փաստաբանները Nike-ից հրաժարվելու ուղիներ են փնտրում
18.12.2022
1996 0

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի փաստաբանները Nike-ի հետ պայմանագիրը խզելու ուղիներ են փնտրում: Չի բացառվում, որ բրազիլացու ներկայացուցիչները դիմեն դատարան:

22-ամյա ֆուտբոլիստի հետ շատ է ցանկանում պայմանագիր կնքել Puma ընկերությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վինիսիուսը ցանկանում է խզել պայմանագիրը Nike-ի հետ, քանի որ նրան չի գոհացնում ներկայիս համագործակցության ֆինանսական կողմը:

Բացի այդ, բրազիլացին դժգոհ է ԱԱ-2022-ի համար ընկերության պատրաստած գովազդից, որին մասնակցել են Ռոդրիգոն ու Ռիշարլիսոնը:

Puma-ն ու Adidas-ը պատրաստ են Վինիսուսին վճարել 10 անգամ ավելին, քան նա ստանում է Nike-ում: