Լուրեր

Էնդրիկը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխությունը
15.12.2022
3361 0

«Պալմեյրասի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը, որը 2024 թվականի ամռանը կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, մեկնաբանել է իսպանական ակումբ տեղափոխությունը:

«Երախտապարտ եմ «Պալմեյրասից»՝ Բրազիլիայի մեծագույն ակումբից, Հարավային Ամերիկայի չեմպիոնից ու իմ սրտի հավերժ ակումբից, որ հնարավորություն տվեց դառնալ այն ֆուտբոլիստը, որը հիմա կամ:

Նրա համար, որ թույլ տվեց իրականացնել երազանքներս ու ցանկություններս ու ընտանիքիս ցանկությունը հարգելու համար: Քանի դեռ չեմ տեղափոխվել «Ռեալ», շարունակելու եմ նվիրվել «Պալմեյրասին». ավելի շատ գոլեր, տիտղոսներ նվաճել ու երջանկություն պարգևել երկրպագուներին»,- Էնդրիկի խոսքը մեջբերում է Marca-ն:

16-ամյա Էնդրիկը 2024 թվականի ամռանը կդառնա 18 տարեկան, նոր միայն դրանից հետո կտեղափոխվի «Ռեալ»: