«Ռեալի» ապագա հարձակվող Էնդրիկը վնասվածք է ստացել Լիբերտադորեսի գավաթում։
Մրցաշարի խմբային փուլում «Պալմեյրասը» 2–1 հաշվով հաղթանակ է տոնել էկվադորական «Ինդեպենդենտեի» նկատմամբ։
Երկրորդ կեսի դրվագներից մեկում Էնդրիկը անհարմարություն զգաց աջ ոտքի շրջանում և մոտ 17 րոպե փորձեց շարունակել հանդիպում, սակայն հեռագայում պառկեց գազոնի վրա։ Նա ինքնուրույն չկարողացավ հեռանալ խաղադաշտից։
Այս պահին նրա վնասվածքի լրջության աստիճանը հայտնի չէ, սակայն AS–ը հաղորդում է, որ վնասվածքը մկանային է։ Այս պարագայում բրազիլացու վերականգնման համար կպահանջվի 2–3 շաբաթ։