«Սևիլիայի» կիսապաշտպան Իսկոն մարզական տնօրեն Մոնչիի հետ կոնֆլիկտի պատճառով ցանկանում է լքել անդալուզյան ակումբը, հաղորդում է Relevo-ն:
Իսկոն չի ցանկանում թիմի հետ պայքարել Լա լիգայում տեղը պահպանելու համար: Բացի այդ, ֆուտբոլիստը դժգոհ է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Խուլեն Լոպետեգին:
30-ամյա Իսկոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 խաղի, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:
«Սևիլիան» 14 տուրերից հետո 18-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: