Էդեն Ազարի՝ միազգային կարիերան ավարտելու որոշումը հեշտացնում է Մադրիդի «Ռեալի» գործը:
«Արքայական» ակումբը պատրաստ է Ազարի տրանսֆերի վերաբերյալ լսել ցանկացած առաջարկ՝ անգամ առանց որևէ ֆինանսական փոխհատուցման:
31-ամյա ֆուտբոլիստի միգազգային կարիերան ավարտելն ու Բելգիայի հավաքականից հեռանալը միայն հեշտացնում է այդ գործը:
Ազգային հավաքականում խաղալու պարտավորվածություն չունենալը տրանսֆերի պոտենցիալ հավակնորդներին կարող է գրավել, քանի որ այդ դեպքում Ազարը կկենտրոնանա միայն ակումբում ելույթների վրա:
Միակ խանգարող հանգամանքը «Ռեալի» ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 15 միլիոն եվրո: Այդ պատճառով Ազարը կարող է որոշել մինչև պայմանագրի ավարտը (2024 թվականի հունիս) մնալ Իսպանիայի մայրաքաղաքում: