Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Շվեյցարիային: Դա «պենտակամպիոններին» թույլ տվեց դուրս գալ խմբից: Հանդիպմանը մասնակցում էին «Ռեալի» 3 ֆուտբոլիստ:
Էդեր Միլիտաո՝ 8
Միլիտաոն խաղադաշտ դուրս եկավ աջ պաշտպանի կարգավիճակում ու հիանալի կատարեց իր առջև դրված խնդիրը: Նա կանոնակարգված էր պաշտպանողական գործողություններում ու գրեթե թույլ չէր տալիս անցումներ իր եզրով: Միլիտաոն 6 անգամ խլել է գնդակը ու 8 երկար փոխանցումներից 5-ը հաջող կատարել:
Ռոդրիգո՝ 7.5
Ռոդրիգոն խաղադաշտ մտավ երկրորդ կեսում: Նրա հայտնվելը սրացում մտցրեց հարձակման գծում, օգնեց կազմակերպել այն գրոհը, որից հետո Վինիսիուսը գոլ խփեց, սակայն այն չեղարկվեց: Ռոդրիգոն գոլային փոխանցում կատարեց Կազեմիրոյի գոլի ժամանակ, որը հաղթական էր: Ռոդրիգոն նաև մի քանի լավ գոլային պահ ուներ, սակայն բախտը չժպտաց:
Վինիսիուս Ժունիոր՝ 6
Վինիսիուսը ակտիվ էր խաղադաշտում, սակայն նրա գործողությունները հիասթափեցնող էին հարձակման կրակագծում: Նա տպավորիչ դրիբլինգի էր դիմում, սակայն անհրաժեշտ պահին լավագույն կերպով իրեն չէր դրսևորում: Երիտասարդ բրազիլացու լավագույն հանդիպումը չէր: