Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին պաշտոն կստանա հարազատ ակումբում:
Արգենտինացի մասնագետը կապող օղակ կհանդիսանա թիմի ու ակումբի ղեկավարության միջև: Նա ամենօրյա շփման մեջ կլինի Անչելոտիի հետ, որպեսզի իտալացու պահանջները ներկայացնի Պերեսին ու տնօրենների խորհրդին և հակառակը:
Սոլարին կօգնի մարզական պլանավորման հարցերում՝ լավ հարաբերություններ կառուցելով ակումբի բարձրագույն ղեկավարության հետ: Նույն պարտականությունները նրա վրա դրված կլինի նաև կանանց թիմում: