«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միգել Անխել Նադալը՝ հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալի քեռին, խոսել է Նադալի՝ «Ռեալի» նախագահ դառնալու ցանկության մասին:
«Նա շատ է սիրում ֆուտբոլը և շատերին է ճանաչում: Նա այնպիսի ֆուտբոլիստների մասին է խոսում, որոնց ես անգամ չեմ էլ ճանաչում: Նա «Ռեալի» նվիրված երկրպագու է: Ժամանակը ցույց կտա, բայց ակնհայտ է, որ նա համապատասխանում է շատ ֆուտբոլային պահանջմունքների»,- Նադալի խոսքը մեջբերում է AS-ը:
Ավելի վաղ իսպանացին հայտարարել էր, որ հուսով է՝ շուտով կվերադառնա կորտ: Australian Open-2023-ում վնասվածքից հետո նա մրցաշարի չի մասնակցել: