«Ֆիորենտինան» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժեշտ տալ Յովիչին:
Սերբ հարձակվողն իր խաղով չի կարողացել համոզիչ թվալ «մանուշակների» ղեկավարությանը, հայտնում է Deportes Cuatro-ն:
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառելու դեպքում «Ռեալը» կվաստակի գումարի 50 տոկոսը:
«Սերուցքայինների» նախկին հարձակվողը իտալական ակումբի կազմում մասնակցել է 10 խաղի, խփել 1 գոլ: