Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերում։
Աղբյուրի տեղեկություններով, պայմանագիրը երկարաձգելու մասին որոշում արդեն կայացված է։ Մոտակա ժամանակներս պաշտոնապես կհայտարարվի։
35-ամյա խորվաթ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 4 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։