Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։
Խաղից առաջ «Ատլետիկոյի» ավագ Կոկեն հայտարարել էր, որ Վինիսիուսը գոլ խփելու դեպքում, եթե որոշի պարելով տոնել՝ խնդիրներ կունենա։
Վինիսիուսը գոլ չխփեց, աչքի ընկավ նրա հայրենակից Ռոդրիգոն, սակայն Ռոդրիգո-Վինի դուոյի համատեղ պարն անխուսափելի էր։ Դե իսկ Կոկեն.... լուռ էր։