«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է Sport1-ը, ասվտրիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»: Ալաբային իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Չելսին»:
28-ամյա ֆուտբոլիստի՝ մյունխենյան ակւոմբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամառ, ու նա կարող է պայմանագիր կնքել իսպանական գրանդներից մեկի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Fanat, Realmadrid.am