Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն դատական հայց է ներկայացրել իր նախկին ընկերուհի Կառոլին Լիմայի դեմ՝ հաղորդում է բրազիլական UOL-ը:
Ֆուտբոլիստը կարծում է, որ Կառոլին Լիման սոցիալական ցանցերում, մասնավորապես Ֆեյսբուքում և Ինստագրամում զրպարտել է իրեն՝ կատարելով վիրավորական գրառումներ, ինչպես նաև խրախուսել դրանց տարածումը:
Միլիտաոն պահանջում է հեռացնել գրառումները, արգելել նմանօրինակ նյութերի հրապարակումն ու որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ նախկին ընկերուհուն պարտավորեցնել վճարել 45 հազար բրազիլական ռեալ:
Fenomeno, Realmadrid.am